Ամերիկուհին իր շանը կտակել է տարեկան 100.000 դոլար
The New York Post թերթի փոխանցմամբ` Նյու Յորքի ունևոր բնակչուհի Ռոուզ Էնն Բոլասնին իր կտակում ընդգրկել է մալթայական բալոնկա ցեղատեսակի իր շանը: Փաստաթղթի համաձայն` Բելա Միա մականվամբ շունն իր տիրոջ մահվանից հետո տարեկան կստանա 100.000 դոլար:
Բոլասնին ընդգծել է, որ ինքը երբևէ չի ունեցել դուստր, և որ շունը փոխարինել է նրան: Նա հավելել է, որ Բելլա Միան սովոր է շքեղ կյանքի, և որ ինքը ցանկանում է վստահ լինել, որ իր մահվանից հետո նրա կյանքում ոչինչ չի փոխվի: Շունն ունի իր երկտեղ մահճակալը, ինչպես նաև հագուստի պահարան, որում պահվում են ավելի քան հազար իրեր:
Շունը ճաշում է իր տիրոջ հետ մեկ սեղանի շուրջ, իսկ ճամփորդությունների ժամանակ այցելում է հինգ աստղանի ռեստորաններ: Բոլասնին ընդգծել է, որ իր երկու որդիները հասուն ու հաջողակ մարդիկ են, չունեն փողի կարիք և աջակցել են իր որոշմանը: