
Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվողին տրամադրվել է հանրային պաշտպան. news.am

Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Փաստաբանական պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Նա նշեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա՝ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հունվարի 15-ի որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»:
Փաստաբանների պալատը նպատակահարմար չի գտնում Հանրային պաշտպանի անունը հրապարակել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: