
Դավութօղլուն ու Ալիևը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմանի հարաբերությունները, տրանսպորտային ու էներգետիկ խնդիրներ, այդ թվում նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի հարցը:
Դավութօղլուի ու Ալիևի «տետ-ա-տետ» հանդիպումը տևել է կես ժամ: Սա 2015 թվականին Իլհամ Ալիևի առաջին արտասահմանյան այցն է: Ալիևը Թուրքիա է այցելել նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Էրդողանի ու Ալիևի հանդիպումը տեղի է ունենալու այսօր: Նրանք կմասնակցեն Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: