
Մենք դատապարտում ենք Charlie Hebdo-ի սադրիչ քայլը. Իրանի ԱԳՆ

Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցնամբ՝ Իրանը կտրականապես քննադատում է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական թերթի նոր հրապարակումը, որում պատկերված է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարզի Աֆհամը: Նա թերթի այդ գործողությունները որակել է որպես «հերթական սադրանք». «Մենք դատապարտում ենք ֆրանսիական շաբաթաթերթի սադրիչ քայլը, քանի որ դա դիպչում է մուսուլմանների զգացմունքներին: Անթույլատրելի է այն, թե ինչպես են Արևմուտքում չարաշահում խոսքի ազատությունը»:
Ֆրանսիայում ոչ վաղ անցյալում իրականացված ահաբեկչություններից հետո այսօր վաճառքի է հանվել Charlie Hebdo-ի առաջին համարը, որը թողարկվել է ռեկորդային 3 միլիոն օրինակով: Այն թարգմանվել է նաև վեց լեզվով: