Բաժիններ՝

Պուտինն ու Մադուրոն կքննարկեն նավթի գնանկման հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը բանակցություններ կվարի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ, ով աշխատանքային այցով ժամանում է Ռուսաստան:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ առաջին հերթին քննարկվելու է ռուս-վենեսուելական երկկողմ հարաբերությունների հարցը:

Պեսկովը բնական է համարել, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև նավթի համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակը, ինչպես նաև այժմեական այլ հարցեր:

Նախորդ շաբաթ Մադուրոն այցելել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մեջ մտնող մի շարք երկրներ, ինչպես նաև Չինաստան: Մադուրոն շարունակում է պայքարել նավթի գնանկման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս