Բաժիններ՝

Մերկելը Բեռլինում մասնակցել է իսլամատյացության դեմ մուսուլմանական համայնքի հանրահավաքին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մասնակցել է իսլամատյացության դեմ մուսուլմանական համայնքի հանրահավաքին, որը տեղի է ունեցել Բեռլինում:

Բրանդենբուրգյան դարպասների մոտ հավաքվածները հարգել են Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակը և կրոնական հանդուրժողականության ու միասնության կոչեր են հնչեցրել:

Ակցիան կազմակերպել են Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդը, որը ներկայացնում է 28 տարբեր մուսուլմանական կազմակերպություն, ինչպես նաև Բեռլինի թուրքական համայնքը: Ակցիային մասնակցել է մոտ 10.000 մարդ:

Մերկելից բացի, ակցիային մասնակցել են նաև հանրահայտ այլ քաղաքական գործիչներ՝ նախագահ Յոահիմ Գաուկը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն ու կառավարության անդամները: Ակցիայի ժամանակ իմամը մեջբերումներ է արել Ղուրանից, որում դատապարտվում է մարդուն կյանքից զրկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս