Ֆրանսիայում մամուլի կրպակների մոտ հերթեր են գոյացել՝ կապված Charlie Hebdo-ի նոր համարի վաճառքի հետ
BBC News-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում վաճառքի է հանվել Charlie Hebdo պարբերականի նոր համարը, որն առաջինն է ոչ վաղ անցյալի ահաբեկչություններից հետո: Համարի շապիկին, ինչպես և խոստացել էր խմբագրակազմը, պատկերված է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը:
Ծաղրանկարում Մուհամմեդ մարգարեսն արտասվում է, նրա ձեռքում առկա է «Ես Շառլին եմ» գրությամբ պաստառ: Համարում կա նա ահաբեկչությանը նվիրված ծաղրանկար: Charlie Hebdo-ի նոր համարի տպաքանակը կազմել է 3 միլիոն օրինակ (ահաբեկչություններից առաջ տպաքանակը կազմել է 150.000 օրինակ):
Նոր համարը թարգմանվել է 6 լեզվով, այդ թվում նաև անգլերենով, արաբերենով ու թուրքերենով: Փարիզում թերթի կրպակների մոտ գոյացել են հերթերը, շատերը նախնական պատվեր են տվել: Խանութներից մեկում Charlie Hebdo-ի նոր համարի բոլոր օրինակները վաճառվել են կես ժամում: