Դուք պետք է ապացուցեք, որ նոր Ուկրաինան տարբերվում է հին Ուկրաինայից. Սորոսը՝ Պորոշենկոյին
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը Կիևում քննարկել են Ուկրաինային հասցվող տնտեսական օգնության մեծացման հնարավորությունները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Սորոսին՝ Ուկրաինային աջակցելու համար, ինչը հատկապես վերաբերում է միջազգային հանրությանը հասցեագրած նրա կոչերին, որոնք առնչվում են Ուկրաինայի աջակցելու մակարդակը բարձրացնելուն: Սորոսն ընդգծել է ԵՄ-ի ծանարակշիռ դերն ու ԵՄ-ի կողմից հավելյալ գործիքների փնտրտուքի կարևորությունը՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար:
Սորոսը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է շարունակի ցույց տալ, որ հավատարիմ է մնում բարեփոխումների ծրագրին. «Դուք պետք է ապացուցեք, որ նոր Ուկրաինան տարբերվում է հին Ուկրաինայից: Բարեփոխումների իրագործումը պահանջում է ֆինանսական օգնություն:
Ուկրաինային պայքարում է ոչ միայն իր, այլև՝ Եվրոպայի պաշտպանության համար: Այդ պատճառով էլ Եվրոպան բարեփոխումների իրականացման հարցում պետք է օգնի Ուկրաինային, որոնց կարիքն ունի նա»: