Համաշխարհային բանկը զգալիորեն փոխել է Ռուսաստանի տնտեսության անկման մասին կանխատեսումը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկն (ՀԲ) ավելի քան 4 անգամ վատթարացրել է 2015 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի դինամիկայի կանխատեսումը՝ կապված նավթի կայուն ցածր գների հետ: Այժմ կանխատեսվում է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի ոչ թե 0.7 տոկոսով, այլ՝ 2.9 տոկոսով:
ՀԲ-ի զեկույցում նշված է, որ նավթի կայուն ցածր գները կթուլացնեն նավթ արտահանող երկրների տնտեսական ակտիվությունը: 2016 թվականի հետ կապված՝ ՀԲ-ն ակնկալում է, որ Ռուսաստանի տնտեսությամբ դժվարությամբ կվերադառանա դրական ցուցանիշների:
ՀԲ-ն ակնկալում է, որ 2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 0.1 տոկոսով: ՀԲ-ի գնահատմամբ՝ 2014 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը նվազել է մինչև 0.7 տոկոսի: