Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել ռեկորդային մասշտաբով ռազմական բյուջեն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունն այսօր հավանության է արժանացրել 2015 թվականի ֆինանսական տարվա (2015 թվականի մարտից մինչև 2016 թվականի մարտ) պետբյուջեի նախագիծը, որն իր մասշտաբով ռեկորդային է: Ճապոնիայի պետբյուջեն կազմել է 96.34 տրիլիոն իեն (մոտ 818 միլիարդ դոլար), ինչը 3.4 միլիարդ դոլարով գերազանցում է ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեն:

Նոր բյուջեի նախագիծը նախատեսում է ռազմական ծախսերի աճ: Դրանք ռեկորդային են երկրի համար՝ 4.98 տրիլիոն իեն (41.7 միլիարդ դոլար): Այդ միջոցների մի մասը ծախսվելու է տարբեր տիպի ինքնաթիռներ ու դեսանտային-թրթուրավոր մեքենաներ գնելու համար:

Բացի այդ, նոր պետբյուջեի նախագիծը նախատեսում է սոցիալական կարիքների համար հատկացումների մեծացում (ավելի քան 263 միլիարդ դոլար), ինչպես նաև վերականգնվող էներգիայի զարգացման համար ծախսերի աճ: Կառավարության կողմից հաստատվելուց հետո պետբյուջեի նախագիծն ուղարկվելու է խորհրդարանի դիտարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս