9 բան, որ միլիոնատերերն այլ կերպ են անում
lifehacker.ru կայքը կազմել է այն երևույթների ցանկը, որոնք միլիոնատերերն այլ կերպ են անում:
1. Միլիոնատերերը սիրում են աշխատել: Spectrum գործակալության կոմից անցկացված հարցումների ընթացքում պարզ է դարձել, որ միլիոնատերերի 94 տոկոսը՝ որպես իրենց հաջողության գլխավոր գաղտնիք, մատնանշում են համառ աշխատանքը:
2. Այժմ 18 տոկոս են կազմում այն միլիոնատերերը, ովքեր իրենց հարստությունը ժառանգել են: Նրանց մեծ մասը սկսել են բավականին ցածր դիրքից, իսկ նրանց մի մասն էլ ծնվել է այնպիսի ընտանիքում, որը հազիվ է կարողացել հոգալ մինիմալ կարիքները: Լարի Փեյջը, Ջեֆ Բեզոսն ասվածի լավագույն ապացույցն են: Նրանք իրենք են իրենց միլիոնատեր դարձրել:
3. Շատերին թվում է, թե միլիոնատերերը տիրապետում են հաջողության հասնելու գաղտնիքին և այն չեն կիսում որևէ մեկի հետ: Իրականում այդպես չէ: Բոլոր հարուստ մարդիկ սովորաբար հաճույքով խորհուրդներ են տալիս:
4. Նրանք սովորաբար հաջողակ են լինում մի բանում: Նրանք շատ լավ հասկանում են, որ չի կարելի հաջողության հասնել գործունեության միանգամից մի քանի ոլորտներում, և իրենց կյանքը նվիրում են միայն այն բանին, որն իրենց ամենաշատն է գրավում:
5. Չնայած միլիոնատերերն ամբողջությամբ կենտրոնացած են իրենց գլխավոր նախագծի վրա, դա նրանց չի խանգարում եկամտի մի քանի աղբյուր ունենալ:
6. Չնայած որոշ միլիոնատերեր հաջողության են հասել առանց կրթության, դա ավելի շատ բացառություն է, քան կանոն: Հիմնականում գիտելիքներն են այն հարստությունը, որը հարուստները արժևորում են:
7. Միլիոնատերերի մեծ մասն իրենց հարուստ չեն զգում: Նրանց մեծ մասն իրենց առաջ նպատակ չեն դրել ամենահարուստը դառնալ: Հաճախ գումարը նրանց համար հաճելի բոնուս է սիրելի գործով զբաղվելուն:
8. Նրանք չեն ձգտում հարուստ երևալ: Ոչ բոլորն են ապրում շքեղ բնակարաններում և ամենաթանկ ավտոմեքենաներից վարում:
9. Միլիոնատերերի մեծ մասն ինքնուրույն է, սակայն դա չի նշանակում, որ նրանք միայնակ են հասել դրան: Ընդհակառակը, նրանց մեծ մասը նոր ծանոթություններ գտնելու, կապերն օգտագործելու, մարդկանց իրենց թիմ ներառելու հատկանիշներ ունեն:
Թարգմանությունը 168.am-ի