Victoria’s secret-ի 10 ամենաթանկ մոդելները (լուսանկարներ)
destinationluxury.com կայքը կազմել է Victoria’s secret-ի 10 ամենաթանկ մոդելների ցանկը:
1. Բրազիլացի մոդել Ժիզել Բունդխենի ունեցվածքը գնահատվում է 47 մլն դոլար:
2. Vogue, Harper’s Bazaar, Seventeen, Elle, Marie Claire, Glamour, W, Avantgarde, Dazed & Confused և մի շարք այլ հեղինակավոր պարբերականների շապիկին հայտնված մոդել Դոութզեն Քրոսը 8 մլն դոլար ունի:
3. 2000թ. Victoria’s secret-ի հրեշտակ դարձած Ադրիանա Լիմայի ունեցվածքը կազմում է 8 մլն դոլար:
4. Ավստրալացի մոդել Միրանդա Քերը Victoria’s secret-ի հրեշտակ է դարձել 2007թ.: Նա 7մլն դոլար ունի, թողարկում է նաև մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներ:
5. 7 մլն դոլար ունեցող մոդել Լիու Ուենը Արևելյան Ասիայի առաջին ներկայացուցիչն էր, ով մասնակցություն ունեցավ Victoria’s secret-ի շոուին:
6. Մի շարք բրենդերի դեմք դարձած Ալեսանդրա Ամբրոսիոն 5 մլն դոլար ունի:
7. Մոդել Հիլադրի Ռոդայի ուեցվածքը 5 մլն դոլար է:
8. Երգչուհի Թեյլոր Սվիֆտի լավագույն ընկերուհին՝ Կարլի Քլոսը, 4 մլն դոլար ունեցվածք ունի:
9. Երգչուհի, դերասանուհի, մոդել Կարա Դելևինգը 3.5 մլն դոլար ունի:
10. 2010թ. Victoria’s secret-ի հրեշտակ դարձած Քենդիս Սվանպոելը 3 մլն դոլար ունեցվածք ունի:
Նյութը հրապարակման է պատրաստել 168.am-ը