
ԿԲ խորհուրդը հաստատել է Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման կարգն ու պայմանները

Կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 13-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման (շրջանառության) կարգն ու պայմանները, էլեկտրոնային փողով գործառնությունների իրականացմանը ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16.02-ը և ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ԿԲ խորհրդի կողմից 13.04.2010թ. ընդունված թիվ 73 Ն որոշումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԿԲ խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում և «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ում: