Բաժիններ՝

Google-ի 11 ծառայություն և ապրանք, որոնց մասին դուք չեք լսել

megabyte.net կայքը գրում է, որ Google ընկերությունն առավել հայտնի է իր որոնողական ծառայությամբ, սակայն այն ունի նաև մի շարք այլ ծառայություններ, որոնց մասին տեղյակ են քչերը:

1. Google Mars ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել Կարմիր մոլորակը:

2. Google Scholar-ը որոնողական համակարգ է գիտական հոդվածների համար: Այն հնարավորություն է տալիս փնտրել գիտական հոդվածներ, թեզեր, գրքեր:

3. Google Art Project-ը կայք է, որը հնարավորություն է տալիս վիրտուալ ճանապարհորդություններ կատարել թանգարաններում և գեղարվեստական պատկերասրահներում:

Կարդացեք նաև

4. Google Transliterate ծառայությունն օգտատերերին հնարավորություն է տալիս մուտքագրել այլ լեզուներով:

5. Build with Chrome ծրագիրը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչպես է Google Chrome ինտերնետային բրաուզերը ցույց տալիս եռաչափ պատկերները:

6. Google Think-ը կայք է, որը նախատեսված է մարքետինգային մտքերի համար:

7. Power Searching with Google գործիքը հնարավորություն է տալիս լավացնել որոնողական կարողությունները:

8. Schemer-ը ցանց է, որը հնարավորություն է տալիս պլանավորել համատեղ գործողություններ ձեր ընկերների հետ:

9. Google Sound Search-ը ծառայություն է, որը ձեզ ասում է, թե հենց այդ պահին ինչ երաժշտություն է հնչում:

10. Google Moderator-ը բաց ֆորում է տարբեր հարցերի, թեմաների քննարկման, մտքերի փոխանակման համար:

11. encrypted.google.com-ն առավել պաշտպանված որոնողական համակարգ է:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս