Հռոմի պապը մուսուլմաններին կոչ է արել դատապարտել Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունները
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապը Վատիկանում հավատագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ դիմել է մուսուլմաններին՝ կոչ անելով դատապարտել ոչ վաղ անցյալում Ֆրանսիայում կատարված ահաբեկչական հարձակումները, դատապարտել կրոնի հանդեպ արմատական ու ծայրահեղական ամեն տիպի վերաբերմունքը:
Հռոմի պապն ընդգծել է, որ կրոնական արմատականությունը գործում է հրեշավոր սպանություններ, որոնք իրականացվում են գաղափարական պատրվակով: Ֆրանցիսկոսի կարծիքով՝ ավանդական մշակութային արժեքներից հրաժարվելը կհանգեցնի հասարակության կործանմանն ու բռնությունների ու մահվան բազմապատկմանը:
Հունվարի 7-9-ին Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ: Վիրավորվել է 19 մարդ, որոնցից 5-ը գտնվում են ծանր իրավիճակում: 12 մարդ զոհվել էր հունվարի 7-ին Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա կատարված հարձակման ժամանակ: