Ուկրաինայի արևելքում առաջընթացի դեպքում ԵՄ-ը լրջորեն կդիտարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման հարցը. Ռինկևիչ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցների վերացման հարցը լրջորեն կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցում առաջընթացի գրանցման դեպքում: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչը.
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին, կարող են չեղյալ հայտարարվել այն ժամանակ, երբ մենք կտեսնենք ոչ միայն համաձայնագրերի ստորագրում: Մենք արդեն իսկ ունենք բավական շատ լավ համաձայնագրեր, բավական լավ ձևաչափ:
Այսօր մենք խոսեցինք, որ ունենք ժնևյան համաձայնագիր, կա մինսկյան համաձայնագիր: Մենք խոսեցինք նախորդ տարվա փետրվարի 21-ին Կիևում ստորագրված համաձայնագրի մասին:
Մենք նաև տեսնում ենք, որ մինսկյան համաձայնագրերը դեռ չեն իրագործվում, կան խնդիրներ: Եվ այդ տեսանկյունից ես կասեի, որ մենք ուրախ կլինենք իրական առաջընթացի կապակցությամբ, և ես կարծում եմ, որ ԵՄ-ը պատրաստ կլինի լրջորեն դիտարկել պատժամիջոցների մեղմացման կամ չեղյալ հայտարարման հարցը»: