Ռուսաստանը չի պատրաստվում վերականգնել ԽՍՀՄ-ը. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է իր լատվիացի գործընկեր Էդգարս Ռինկևիչսի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը, պատասխանաելով լատվիական ԶԼՄ-ներից մեկի ներկայացուցչի հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք չեն հայտարարել, թե Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել ԽՍՀՄ-ը.
«Դուք սկզբում ասացիք, որ բոլորին վախեցնում է ԽՍՀՄ-ը վերականգնելու Ռուսաստանի ցանկությունը, ռուսական հողերը հավաքելու ձգտումը: Ես կխնդրեի, որ եթե դուք ունեք կոնկրետ աղբյուրներ, ապա ինձ ներկայացրեք Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկի ելույթներից մեջբերում, ով կառաջարկեր վերականգնել ԽՍՀՄ-ը կամ հավաքել ռուսական աշխարհը»:
Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին՝ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան հուսով է, որ «նորմանդական ձևաչափով» բանակցությունները կխթանեն մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարում.
«Ներկա փուլում մենք «նորմանդական ձևաչափը» դիտարկում ենք որպես այնպիսի ձևաչափ, որը կլուծի գլխավոր առաջադրանքը՝ կնպաստի ուղիղ երկխոսության մեկնարկին, կնպաստի մինսկյան պայմանավորվածությունների ստորագրմանը: Հուսով ենք, որ Բեռլինում կայանալիք այսօրվա հանդիպումը կարող է խթանել Մինսկյան բոլոր պայմանավորվածությունների բազմակողմ, ամբողջական իրագործմանը»: