
Հունվարի 14-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, տեղի է ունենալու ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Նրա խոսքերով՝ հանդիպումն անցնելու է դեսպանների մակարդակով և դրանում դիտարկվելու է 2014 թվականի Ազգային ծրագրի գնահատականների փաստաթուղթը: Կերեսելիձեն հավելել է, որ նիստին վրացական կողմից մասնակցելու են նաև եվրոպական ու եվրաատլանտյան հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն ու արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Դոնդուան:
Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: