«Արևելյան գործընկերության» գագաթաժողովը Ռիգայում կանցկացվի մայիսի 21-22-ին. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը պետք է կոնկրետ արդյունքների հասնի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, որն անցկացվելու է ընթացիկ տարվա մայիսի 21-22-ին:

Այս մասին վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ ամփոփելով հունվարի 9-10-ին իր լատվիական այցի արդյունքները. «Մենք ունենք Լատվիայի կառավարության լիակատար աջակցությունը: Մենք պետք է կոնկրետ արդյունքների հասնենք («Արևելյան գործընկերության») գագաթաժողովում:

Չեմ ցանկանում նախնական սպասումներ ստեղծել հասարակությունում, սակայն մենք անում ենք մեզանից կախված ամեն ինչ: Մնացյալը կախված է ընդհանուր կոնյուկտուրայից ու տվյալ ժամանակ Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների վիճակից»:

Պաշտոնական Թբիլիսին հուսով է, որ Ռիգայի գագաթաժողովում որոշում կընդունվի ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի մասին: Ընթացիկ տարում ԵՄ-ի Խորհրդում նախագահում է Լատվիան:

Տեսանյութեր

Լրահոս