Ռուսաստանի ավտոշուկան 2014 թվականի արդյունքներով կրճատվել է 11 տոկոսով
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մարդատար ավտոմեքենաների ռուսական շուկան 2014 թվականի արդյունքներով կրճատվել է 11 տոկոսով: Վաճառքի ցուցանիշները նվազել են մինչև 2.3 միլիոն միավորի: Այս մասին են վկայել «Ավտոստատ» վերլուծական գործակալության տվյալները:
Ընդ որում, ռուբլու արտահայտմամբ շուկայի ծավալը մնացել է նախկինը: 2014 թվականին մարդատար նոր ավտոմեքենաների գնման վրա ծախսվել է մոտ 2.3 տրիլիոն ռուբլի: 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է 2.32 տրիլիոն ռուբլի:
Սակայն դոլարային արտահայտմամբ Ռուսաստանի ավտոշուկան կրճատվել է 19 տոկոսով՝ 73.9 միլիարդ դոլարից նվազելով մինչև 59.6 միլիարդ դոլար, ինչը տեղի է ունեցել ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման հաշվին: