
Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն Կարսում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 12-14-ին Թուրքիայի Կարս քաղաքում անցկացվում են IŞIK-2015 զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը: Այդ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները: