Բաժիններ՝

Ջոն Քերին հունվարի 15-ին կայցելի Փարիզ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այցելելու է Փարիզ՝ բանակցելու համար ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ:

Քերին Փարիզ կժամանի հունվարի 15-ին և Փարիզում կմնա մինչև հունվարի 16-ը: ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է Ֆրանսիային ցույց տալ, որ ԱՄՆ-ը համերաշխ է այդ երկրի հետ՝ կապված ծայրահեղականության դեմ պայքարի հետ:

Նախօրեին Փարիզում անցկացվել է Միասնության երթ, որին պաշտոնական տվյալներով մասնակցել է 1.5 միլիոն մարդ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ 3 միլիոն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս