Ջորջ Սորոսը ժամանել է Կիև. մամուլ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միլիարդատեր Ջորջ Սորոսը Կիևում է, և պլանավորել է այսօր հանդիպել ուկրաինացի պատգամավորների հետ: Այս մասին հայտնել են «5-րդ հեռուստաալիքի» աղբյուրները: Միլիարդատերն իջևանել է Կիևի հինգ աստղանի հյուրանոցներից մեկում:
Սակայն ներկայումս նրա ժամանման մասին բոլոր տվյալները գաղտնի են պահվում: Սորոսը վերջին անգամ Ուկրաինա է ժամանել 2014 թվականի աշնանը, այն նույնպես եղել է գաղտնի այց: Այն ժամանակ Սորոսը հանդիպել էր ուկրաինացի պաշտոնյաների ու գործարարների հետ: