Բաժիններ՝

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը չի շտապում երկրին օգնելու հարցում. Իրաքի վարչապետ

Al-Ahram թերթի փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Կահիրեում լրագրողների հետ զրույցում քննադատել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքին՝ հայտարարելով, որ նա չի շտապում օգնել իր երկրի զինված ուժերին. «Միջազգային դաշինքը հապաղում է աջակցության ցուցաբերման, այդ թվում նաև իրաքյան բանակի նախապատրաստման հարցում:

Օգնությունը հատկացվում է չափազանց դանդաղ, սակայն վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատվում է որոշակի արագացում, և մենք կոչ ենք անում հետագայում նույնպես ընդլայնել տեմպերը»:

ԱՄՆ-ի գլխավորած դաշինքը 2014 թվականի օգոստոսից հարվածներ է հասցնում Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին: Սեպտեմբերի վերջից էլ ռմբակոծությունների են ենթարկվում հարևան Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031