Բաժիններ՝

Կիմ Չեն Ինը կարող է ռեստորան բացել Շոտլանդիայում

Mirror թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարող է փորձել կորեակա խոհանոցի ռեստորան բացել Շոտլանդիայում: Այս մասին հայտնել են ԿԺԴՀ-ի գծով փորձագետները: Նրանք հայտարարել են, որ ընդհանրապես չեն զարմանա, եթե ԿԺԴՀ-ը որոշի ռեստորան բացել Շոտլանդիայում:

Մասնավորապես, ռեստորանի այցելուներին կարող է առաջարկվել կորեական ավանդական այնպիսի ճաշատեսակ, ինչպիսին է շան մսով ապուրը: Ընդգծվում է, որ ավելի վաղ Կիմ Չեն Ինը ռեստորան է բացել Նիդերլանդներում: Որպես բիզնեսի ընդլայնման նպատակ է դիտարկվում եվրոպական քաղաքների հետ ԿԺԴՀ-ի կողմից հարաբերություններ հաստատելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս