Ավելի մեծ միջոցառումներ նախատեսված են այս տարվա մարտի 28-ին. Խորեն Հովհաննիսյան. Armsport.am
Հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանն այսլօր բոլորում է 60-ամյակը: Armsport.am-ի հետ զրույցում հոբելյարը նշեց, որ հերթական տարեդարձը մեծ շուքով նշելու մտադրություն չունի:
Պատճառն այն է, որ նախորդ տարվա դեկտեմբերին մահացել է լեգենդար ֆուտբոլիստը եղբայրը:
«Առանձնապես ոչինչ չեմ ծրագրել: Ավելի մեծ միջոցառումներ նախատեսված են այս տարվա մարտի 28-ին, որոնք նվիրված կլինեն իմ 60-ամյակին: Ներկայում հստակցեվում են միջոցառման մանրամասները»:
Դեռեւս նախորդ տարի հայտնի էր դարձել, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Արթուր Սողոմոնյանի հովանավորությամբ ռուսական «Россия-2» հեռուստաընկերությունը ֆիլմ է նկարահանում լեգենդար ֆուտբոլիստի 60-ամյակի կապակցությամբ. սպասվում է, որ ֆիլմն այսօրվանից եթեր դուրս կգա:
Հատուկ ֆիլմ է նկարահանվել նաեւ Հայաստանում, որը հովանավորել է ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Այս տեղեկությունը չհերքեց Աղաբաբյանի մամուլի քարտուղարը. ֆիլմը պետք է ցուցադրի «Առաջին ալիքը»:
Իսկ մարտին Երեւանում կկազմակերպվի ֆուտբոլային հանդիպում աշխարհի ֆուտբոլային աստղերի եւ ԽՍՀՄ հավաքականի միջեւ, որում խաղացել է Խորեն Հովհաննիսյանը:
Կազմակերպիչները ներկայում բանակցում են մի շարք հայտնի ֆուտբոլիստների հետ, որպեսզի նրանք ժամանեն Երեւան: