Բաժիններ՝

Ապարան քաղաքում ձյուն է տեղում, իսկ Արագածում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Սոթք – Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արագածում բուք է:

ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս