![](/banners/BeFunky-design.jpg)
Համաշխարհային առաջատար մի շարք ԶԼՄ-ներ հրապարակել են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/pic_e5ba7bac64dafbd0456a17d4ddd21967.png)
Lenta.ru-ի փոխանցմամբ` համաշխարհային առաջատար մի շարք ԶԼՄ-ներ որոշել են հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք կարող էին դրդաատճառ դառնալ` չորեքշաբթի ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի վրա հարձակում գործադրելու համար:
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակել են ամերիկյան Business Insider և Huffington Post պարբերականները: Daily Beast-ն իր հերթին հրապարակել է Charlie Hebdo-ի առավել սկանդալային 16 ծաղրանկարները, որոնք վերջինիս կողմից հրապարակվել էին դեռևս 2011 թվականին:
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները վերստին հրապարակել են գերմանական մի շարք ԶԼՄ-ներ, ինչես նաև դանիական Berlingske թերթը: Միևնույն ժամանակ առաջատար թերթերի, հեռուստաալիքների ու լրատվական կայքերի մեծ մասը որոշել է չգնալ այդ քայլին ու չհրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: