Գեորգի Գուրջիևի խորհուրդները դստերը
Ճանապարհորդ, կոմպոզիտոր, փիլիսոփա, ներքին իրացման մասին ուսմունքի հեղինակ Գեորգի Գուրջիևը ողջ կյանքի ընթացքում դստերն իմաստուն խորհուրդներ է տվել։
Այս խորհուրդների կարիքը բոլորս ունենք։
1. Կենտրոնացրու ուշադրությունդ քեզ վրա։
2. Միշտ գիտակցիր՝ ինչ ես մտածում, զգում, ցանկանում կամ անում։
3. Միշտ ավարտիր սկսածդ։
4. Արա այն, ինչ կարող ես անել այնքան լավ, ինչքան դա հնարավոր է։
5. Մի կապվիր նրա հետ, ով հետագայում կարող է քայքայել քեզ։
5. Շռայլությունդ ցուցաբերիր առանց վկաների։
6. Սիրածդ մարդու հետ վարվիր՝ ինչպես մերձավորագույն բարեկամիդ հետ։
7. Վերականգնիր փչացրածդ։
8. Սովորիր ընդունել և շնորհակալ եղիր յուրաքանչյուր պարգևի համար։
9. Մի խաբիր և մի գողացիր, որովհետև այդպես վարվելով՝ դու խաբում ես քեզ և գողանում քեզնից:
10. Օգնիր մերձավորներիդ, բայց նրանց քեզնից կախվածության մեջ մի գցիր։
11. Չափազանց շատ տարածություն մի զբաղեցրու։
12. Մի աղմկիր և ավելորդ ժեստեր մի արա։
13. Եթե դեռ չես հավատում, ձևացրու։
14. Հեշտությամբ մի տպավորվիր ուժեղ մարդկանց ազդեցությունից։
15. Ձեռք մի գցիր ոչ մեկի և ոչնչի։
16. Բաժանիր արդարությամբ։
17. Կեր և խմիր այնքան, որքան անհրաժեշտ է։
18. Մի խոսիր քո անձնական խնդիրների մասին։
19. Մի դատիր, քանի դեռ չգիտես բոլոր հիմնական փաստերը։
20. Անիմաստ ընկերական կապեր մի հաստատիր։
21. Մի հետևիր ընդհանուր տենդենցներին։
22. Մի վաճառիր քեզ։
23. Հարգիր քո ստորագրությունը։
24. Եղիր ճշտապահ։
25. Մի նախանձիր ուրիշի ունեցածին և ձեռքբերումներին։
26. Խոսիր միայն ըստ անհրաժեշտության։
27. Մի սպառնա։
28. Պահիր քո խոստումները։
29. Վեճի ժամանակ միշտ քեզ դիր դիմացինի տեղը։
30. Ընդունիր քո նկատմամբ ուրիշի գերազանցությունը։
31. Հաղթահարիր քո վախերը։
32. Օգնիր ուրիշին՝ ընդունակ լինել օգնել ինքն իրեն։
33. Փոխարինիր հպարտությունդ սեփական արժանապատվության գիտակցման զգացմամբ։
34. Քո բարկությունը փոխարինիր ինքնատիպ գաղափարներ արարելով։
35. Քո նախանձը փոխարինիր ուրիշի արժանիքների հանդեպ հիացմունքով։
36. Քո ատելությունը փոխարինիր գթասրտությամբ։
37. Մի գովաբանիր, բայց և մի նսեմացրու քեզ։
38. Զարգացրու քո երևակայությունը։
39. Հրահանգներ մի տուր միայն այն բանի համար, որ քեզ դուր է գալիս, երբ քեզ ենթարկվում են։
40. Վճարիր քեզ մատուցված ծառայությունների և քեզ համար արված աշխատանքի համար։
41. Աշխատիր չառանձնանալ քո արտաքին տեսքով։
42. Երբեք մի հակառակվիր. ուղղակի պահպանիր լռություն։
43. Պարտքերի մեջ մի ընկիր։ Գնելիս՝ վճարիր անհապաղ։
44. Հրապարակավ վիրավորելու դեպքում ներողություն խնդրիր հրապարակավ։
45. Երբ խոսակցության մեջ սխալվում ես, մի պնդիր սխալդ։
47. Անպետք իրեր մի պահիր։
48. Ուրիշի գաղափարները քեզ մի վերագրիր։
49. Հանրահայտ մարդկանց հետ մի լուսանկարվիր։
50. Եղիր քո դատավորը։
Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ