
Մենք ուժ չունենք՝ հարձակման անցնելու համար. Պորոշենկո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ուկրաինական բանակը չի կարող հարաձակողական գործողություններ սկսել Դոնբասում. «Կա պլան, որը կարող է իրագործվել:
Դա խաղաղության պլանն է, խաղաղության երկխոսության ապահովման պլանը: Ռազմական պլանը հարձակումն է: Ես չեմ կարող ասել այնտեղ ուկրաինական ու ռուսական բանակների ուժերի հարաբերակցությունը:
Հարձակման համար մենք չունենք ուժեր: Սակայն ուկրաինացի զինվորականները կարող են պատասխանել ագրեսիվ գործողություններին: Դա մասնավորապես վերաբերում է Դոնեցկի օդանավակայանին»:
Պորոշենկոն հավելել է, որ չի տեսնում Դոնբասի հակամարտության ռազմական կարգավորում՝ ընդգծելով, որ ռազմական դրություն կարող է հայտարարվել միայն այն դեպքում, եթե ձեռնարկվեն հարձակողական գործողություններ: Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ Դոնբասի խնդիրը կարելի է լուծել բացառապես քաղաքական ճանապարհով: