Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» միայնակ-ահաբեկիչներին կոչ է արել պայթեցնել բրիտանական ավիափոխադրողների ինքնաթիռները. մամուլ

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունն իր կողմնակիցներին կոչ է արել դառնալ միայնակ-ահաբեկիչներ ու ռումբեր պայթեցնել բրիտանական British Airways և EasyJet ավիափոխադրողների ինքնաթիռները:

Տվյալ կոչը հրապարակվել է «Ալ-Քաիդա» պարբերականի էջերում: Դրանում նկարագրված են ինքնաշեն ռումբեր պատրաստելու եղանակներն ու դրանցով ինքնաթիռում հայտնվելու լավագույն ուղիները:

«Ալ-Քաիդայի» կարծիքով՝ բրիտանական ինքնաթիռներում պայթյունների գրանցվելը խուճապ ու սարսափ կառաջացնի ավիափոխադրողների ուղևորների շրջանում, ինչն էականորեն կխաթարի «թշնամու տնտեսությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031