Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան չի կարող նավթ վաճառել 40 դոլարից ցածր գնով. Breitling Energy

CNB-ին տված հարցազրույցի ժամանակ ամերիկյան Breitling Energy էներգետիկ հսկայի գլխավոր տնօրեն Քրիս Ֆոլկները հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան չի կարող նավթ վաճառել մեկ բարելի համար 40 դոլարից ցածր գնով:

Ֆոլկները հայտարարել է, որ եթե մեկ բարել նավթի գինը նվազի 40 դոլարից էլ ցածր, ապա դա մեծ խնդիրներ կստեղծի Սաուդյան Արաբիայի պետական պարտավորությունների կատարման համար.

«Սաուդցիները կարող են խոսել այն ամենի մասին, ինչը գտնում են հարմար, սակայն նրանք չեն կարող մշտապես մնալ առանց գումարի: Ես վստահ եմ, որ նրանց տնտեսության համար ծայրահեղ գինը 40 դոլարն է»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան 2015 թվականի իր բյուջեն ձևավորվել է մեկ բարել նավթի համար 80 դոլար գնային հաշվարկի հիման վրա, մինչդեռ ընթացիկ տարվա բյուջեի պարագայում այդ ցուցանիշը կազմել է 103 դոլար: Նավթային եկամուտներից ձևավորվում է Սաուդյան Արաբիայի բյուջեի 89 տոկոսը:

Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նույամին հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) չի նվազեցնելու նավթի արդյունահանումը, անգամ եթե մեկ բարել նավթի գինն ընկնի 20 դոլարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս