![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է 2015 թվականի պետբյուջեն
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/104933.jpeg)
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է «2015 թվականին Ուկրաինայի պետական բյուջեի մասին» օրինագիծը: Դրա օգտին քվեարկել է 233 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր առնվազն 226 քվե:
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը օրինագծի ընդունման կապակցությամբ շնորհավորել է պատգամավորներին՝ ընդգծելով, որ ընդունվել է կարևոր որոշում:
Օրինագիծը խորհրդարանում ներկայացրել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով հայտարարել է, որ օրինագծում նշված է, որ կառավարությունը մինչև փետրվարի 15-ը ներկայացնելու է նրանում ուղղումներ կատարելու նախագիծ, ինչը տեղի կունենա ԱՄՀ-ի ու միջազգային ֆինանսական այլ կառույցների հետ բանակցություններից հետո: