
Ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանը շարունակում է մնալ վտանգավոր վայր. Օբամա

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանը շարունակում է մնալ վտանգավոր վայր, և որ այդ երկրում մնացող ամերիկացի զինվորականները կգտնվեն ռիսկային պայմաններում:
Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գործողությունը տևել է 13 տարի, ինչը Օբամայի խոսքերով՝ առանցքային իրադարձություն է այդ երկրի համար: Օբաման վերստին հիշեցրել է, որ Աֆղանստանի օպերացիան ամերիկյան պատմության մեջ ամենատևական պատերազմն է, որը մոտենում է համապատասխան եզրափակիչ փուլին:
Օբաման հիշեցրել է, որ այդ գործողության շնորհիվ հաջողվել է ոչնչացնել «Ալ-Քաիդայի» ղեկավարությանը, այդ թվում նաև նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին, իսկ երկրի բնակիչներին հնարավորություն է ընձեռվել՝ մասնակցելու համար ժողովրդավարական ընտրություններին: