
Ուկրաինայում աշխատանքից կհեռացվի Գլխավոր դատախազության ու ՆԳՆ-ի 25.000 աշխատակից

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան անցած գիշեր հավանության է արժանացրել Գլխավոր դատախազության ու ՆԳՆ-ի աշխատակիցների կրճատման մասին օրինագիծը: Դրա համաձայն՝ աշխատանքից հեռացվելու է Գլխավոր դատախազության 5000 աշխատակից և ՆԳՆ- 20.000 աշխատակից:
Պատգամավորները նաև հաստատել են այն օրինագիծը, որը նախատեսում է վերացնել բյուջետային ծախսերի տնտեսման համար բյուջետային ծախսերը: Օրենքի համաձայն՝ 2015 թվականին պետական մարմինների ու բյուջետային հիմնարկների աշխատակիցների առավելագույն աշխատավարձը չպետք է գերազանցի 7 նվազագույն աշխատավարձը: