Ուկրաինայից հեռացած Վրաստանի յուրաքանչյուր կառավարություն չի գոյատևի երկար ժամանակ. Սաակաշվիլի

Front News-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայից հեռացած Վրաստանի յուրաքանչյուր կառավարություն չի գոյատևի երկար ժամանակ.

«Կարծում եմ, որ նրանք գնացին Յանուկովիչի ճանապարհով: Նրանք մշտապես բարձրաձայնում են, որ Վրաստանում իրենց սպառնում են Մայդանով: Սակայն որևէ մեկը չի սպառնում Մայդանով:

Վրաստանում ներկայումս անհրաժեշտ չէ բռնությունների ծագում, առավել ևս, որ Ռուսաստանը պարզապես նստած է դարանում, դարանակալել է նաև Պուտինը: Կարծում եմ, որ վրաց ժողովուրդն ինքը խաղաղ եղանակով կբաժանվի այս կառավարությունից»:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայում վրացի նախկին նախարարներին պաշտոնի նշանակելը կարող է վնասել երկկողմ հարաբերություններին:

Գարիբաշվիլին ուշադրություն էր հրավիրել, որ Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին հետախուզման մեջ է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով, մինչդեռ նրան ցանկանում են նշանակել Ուկրաինայի հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031