![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին սպառնում է «մահացու հարվածներով»
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/1396166736-3143-kim-chen-yin.jpg)
France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանությունները շարունակում են հերքել Sony Pictures կինոընկերության դեմ իրականացված հաքերային հարձակմանն իրենց մասնակցությունը, սակայն դրա հետ մեկտեղ շարունակում են սպառնալիքներ հասցեագրել ԱՄՆ-ին:
ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը հետագայում նույնպես հավատարիմ գտնվեն իրենց «գոռոզամիտ ու հանցավոր կուրսին», ապա Փհենյանը կսկսի նրան հասցնել «մահացու հարվածներ»:
ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի միջև կոնֆլիկտը ծագել է «Հարցազրույց» կինոկատակերգության շուրջ, որում խոսք է գնում ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինին սպանելու դավ նյութելու մասին:
Փհենյանն իրեն անգամ թույլ է տվել վիրավորել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հայտարարելով, որ նրա գործողությունները հիշեցնում են արևադարձային անտառում կապկի գործողություններին: