
Եվրոպան պետք է լուծի իսլամատյացության ու ռասիզմի աճի խնդիրը. Էրդողան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային քննադատելու փոխարեն Եվրոպան «պետք է» հաղթահարի իր երկրներում առկա իսլամատյացությունը. «Մենք Եվրոպայի քավության նոխազը չենք:
Անկասկած է, որ մենք այն երկիրը չենք, որի վրա Եվրոպան կարող է մատ թափ տալ ու հանդիմանել: Մեզ քննադատելու փոխարեն Եվրոպան պետք է լուծի ռասիզմի ու իսլամատյացության աճի հարցը»:
Էրդողանը հիշեցրել է Գերմանիայի Դորմագեն քաղաքի միջադեպը, ուր ուլտրա-ազգայնականները գերմանական խորհրդանիշներ էին նկարել կառուցվող մզկիթի պատերին: Ավելի վաղ Էրդողանը քննադատել էր ԵՄ-ին, ով իր հերթին դատապարտել էր Թուրքիայում ընդդիմադիր լրագրողների զանգվածային ձերբակալությունները: