ԱՄՆ պետդեպարտամենտը մտահոգ է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակման կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը չափազանց մտահոգ է այն կապակցությամբ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը փակել է Բաքվում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը:

Այս մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի երեկվա հայտարարությունում: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ կան տվյալներ, որ Ադրբեջանի մայրաքաղաքում ձերբակալել ու հարցաքննել են մի շարք լրագրողների: Նա ընդգծել է, որ խուզարկության ու հարցաքննման պատճառներն անհայտ են:

«Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակումը դատապարտել են նաև ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ու մարդու իրավունքների հարցերով եվրահանձնակատար Նիլս Մույժնիեքսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031