Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կմարի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից գոյացած պարտքը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի կառավարությունը պլանավորում է վերադարձնել պետական պարտքերը, որոնք կուտակվել են 18-րդ դարում, ինչպես նաև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Մասնավորապես, Լոնդոնը մտադիր է վճարել 1720 թվականին վերցրած պարտքերի դիմաց: Այն ժամանակ դրամական անհաջող չարաշահման հետևանքով սնանկացել է Հարավային ծովերի ընկերությունը, ինչպես նաև հազարավոր բրիտանացիներ, որոնք հանդես են եկել ներդրողի դերում և զրկվել են իրենց ունեցվածքից:

Երկրում սկսվել է ֆինանսական ճգնաժամ, որը Մեծ Բրիտանիայի կառավարությանը հարկադրել է դիմել միջազգային վարկատուներին: Ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը մանրամասնել է, որ 2015 թվականին կառավարությունը վճարելու է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակվա պարտքերի, ինչպես նաև 18-19-րդ դարերում երկրին ցուցաբերված ֆինանսական օգնության դիմաց:

Մեծ Բրիտանիայի պատմական պարտքը կազմում է 2.5 միլիարդ ֆունտ սթեռլինգ: Ընդ որում, ընդհանուր պետպարտքը կազմում է 1.4 տրիլիոն ֆունտ սթեռլինգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս