Բաժիններ՝

Ամանորյա ներկայացումներ՝ «Տաթևի վերածնունդ» ծրագրի համայնքների փոքրիկների համար (լուսանկարներ)

Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի միջնակարգ դպրոցում այսօր ամանորյա միջոցառումներ կազմակերպվեցին Շինուհայրի եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում ընդգրկված մյուս համայնքների փոքրիկների համար:

Մայրաքաղաքից հրավիրված «Մադագասկար» տիկնիկային շոու- ներկայացումը դիտելու էր եկել 6- 12 տարեկան շուրջ 600 երեխա, ներկայացումներից հետո նրանք նաեւ նվերներ ստացան:

«Նախաձեռնության նպատակն այն էր, որպեսզի հեռավոր գյուղերի փոքրիկները նույնպես ամանորյա այս տոներին հետաքրքիր ներկայացումներ դիտելու հնարավորություն ունենան: Երեխաները մեծ ոգեւորությամբ այցելեցին ներկայացումներին, եւ մենք ուրախ ենք, որ հաջողվեց ամանորյա փոքրիկ տոն պարգեւել նրանց»,- ասաց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

Միջոցառումները կազմակերպվել էին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ «ՏաԹեւեր» ճոպանուղու եւ «Արարատ գրուպ» ընկերության հետ համատեղ:

10878677_1678720999021264_238875674_o (1)

10878898_1678720935687937_2122922270_o

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս