Բաժիններ՝

Աշխարհում ամենաազատ մամուլը Թուրքիայում է. Էրդողան

France-Presse գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ թուրքական ԶԼՄ-ները «աշխարհի ամենաազատ» ԶԼՄ-ներն են. «Աշխարհում որևէ այլ տեղ մամուլն այդքան ազատ չէ, որքան որ Թուրքիայում է: Ես շատ վստահ եմ իմ խոսքերում:

Թուրք լրագրողները կարող են իրենց թույլ տալ մի շարք գործողություններ, որոնց չեն հանդուրժի անգամ ամենաժողովրդավարական երկրներում»: Էրդողանը հերքել է երկրում լրագրողներին հալածելու մասին մեղադրանքները: Միևնույն ժամանակ 2012 և 2013 թվականների տվյալներով` Թուրքիան բանտարկված լրագրողների թվով զբաղեցնրել է առաջին տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս