Վրաստանն Ուկրաինայի համար ավելի մեծ բան է արել, քան` ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ Վրաստանն Ուկրաինայի համար ավելի մեծ բան է արել, քան ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները` այդ երկրին հայտնելով իր աջակցությունը.

«Վրաստանն ավելի շատ է աջակցել Ուկրաինային, քան մյուս երկրները` ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները: Որևէ մեկն ավելի շատ հայտարարություն արե՞լ է, քան` մենք: Մենք փոքր երկիր ենք, Ռուսաստանի հարևանը, և մեծապես ռիսկի ենք դիմում` անելով նման հայտարարություններ:

Վրաստանն Ուկրաինային աջակցել է քաղաքական ու հումանիտար առումներով: Դա այն է, ինչը նա պետք է աներ: Ուկրաինայի վերաբերյալ ռազմական թեմատիկայում Վրաստանի ընդգրկվելը շատ վտանգավոր թեմա է: Մեր երկիրը չի ձեռնարկել այդ քայլը և չպետք է ձեռնարկի այն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031