Բաժիններ՝

Ազդեցիկ «օրենքով գողերը» ԱՊՀ-ից ու Եվրոպայից ժամանում են Մոսկվա` մասնակցելու համար տասնամյակի «սխոդկային»

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` ազդեցիկ «օրենքով գողերը» սկսել են ԱՊՀ երկրներից ու Եվրոպայից ժամանել Մոսկվա: Նրանք պետք է մասնակցեն «քրեական գեներալների» վերջին տարիների ամենամասշտաբային «սխոդկային»:

Այն գումարել է ռուսական մաֆիայի բոլոր բոսսերի բոս Զախարի Կալաշովը (Շաքրո-կրտսերը): Հանդիպման ժամանակ որոշվելու է ավելի քան 150 գանգսթերի ճակատագիրը, որոնց «գողական թագերը» կասկածի տակ են դրվել: Իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը հայտնել է, որ վերջին օրերին Մոսկվա են ժամանել մի քանի տասնյակ ազդեցիկ «օրինաճանաչներ»:

Աղբյուրը հայտնել է, որ գանգսթերների խոշորագույն «սխոդկայի» անցկացումը նշանակված է մոտ ժամանակներս, հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա մինչև Ամանոր, եթե իհարկե իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները չորոշեն խանգարել «սխոդկային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031