Բաժիններ՝

Մենք պլանավորում ենք ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակներից մեկը. Տուրչինով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իրենք պլանավորում են ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակներից մեկը.

«Մենք չենք կարող հույս դնել միայն միջազգային բանակցությունների ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վրա: Ագրեսորից պետք է պաշտպանվել ուժեղ բանակի օգնությամբ: Դրա համար էլ մեզ անհրաժեշտ է կարճ ժամկետում ստեղծել նվազագույնը Եվրոպայի ամենաուժեղ բանակներից մեկը:

2013 թվականին ուկրաինական բանակը մտնում էր Եվրոպայի ամենաբազմամարդ բանակն ունեցող երկրների տասնյակում` ռուսական, ֆրանսիական, թուրքական, բրիտանական ու իտալական բանակներից հետո: Նրա թվակազմը կազմում է 130.000 մարդ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031