Բաժիններ՝

Ռուսաստանն էլեկտրաէներգիա ու ածուխ կմատակարարի Ուկրաինային. Կոզակ

Россия 24 հեռուստալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը հաստատել է, որ Ռուսաստանը սկսում է էլեկտրաէներգիա ու ածուխ մատակարարել Ուկրաինային: Մոսկվայում հուսով են, որ այդ միջոցները կօգնեն վերականգնել Ղրիմի էներգոմատակարարումը:

Կոզակի խոսքերով` Ռուսաստանն Ուկրաինային էլեկտրաէներգիա կմատակարարի ռուսական ներքին գներով, այսինքն ավելի էժան, քան այն արժե ներուկրաինական շուկայում. «Մենք դա անում ենք միտումնավոր` կապված նրա հետ, որ Խմելնիցկու ատոմակայանում շարքից դուրս է եկել էներգաբլոկներից մեկը»:

Նա հավելել է, որ ռուսական կողմն ամսական մատակարարելու է 500.000 տոննա, և հնարավոր է` մատակարարի ևս 500.000 տոննա, եթե ստորագրվի համապատասխան համաձայնագիր. «Այնսինքն, մենք պատրաստ ենք ընդհանուր առմամբ մինչև մեկ միլիոն տոննա ածուխ մատակարարել Ուկրաինային, որպեսզի նա վերացնի էներգետիկ խնդիրները:

Մեծապես հուսով ենք, որ դա կօգնի լուծել Ղրիմի հուսալի էներգամատակարարման խնդիրը: Մենք այսօր դեռ չենք պայմանավորվել այդ մասին: Դեռ համապատասխան համաձայնագիր չի ստորագրվել Ղրիմի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031