Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան 2015 թվականի պետբյուջեն կազմել է մեկ բարել նավթի համար 80 դոլար գնի հաշվարկի հիման վրա

Bloomberg գործակալության փոխանցմամբ` Սաուդյան Արաբիան 2015 թվականի բյուջեն ձևավորել է մեկ բարել նավթի գինը 80 դոլարի հաշվարկի վրա: Այս մասին գործակալությանը հայտնել է երկրի ֆինանսների նախարարության տնտեսական նախկին խորհրդական Ջոն Սֆակիանակիսը:

Ընթացիկ տարվա երկրի բյուջեն, որում եկամուտների 89 տոկոսը կազմում են նավթային եկամուտները, ձևավորվել է մեկ բարել նավթի համար 103 դոլարի գնի հիման վրա: Սֆակիանակիսը հայտարարել է, որ մեկ բարել նավթի համար 80 դոլարի գինը վստահություն է հաղորդում շուկային, քանի որ բոլորը կարծում էին, որ բյուջեն կազմելիս կհենվեն 1 բարել նավթի համար 60 դոլար գնի հիման վրա:

Դեկտեմբերի 23-ին Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նույամին հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) չի նվազեցնելու արդյունահանման ծավալը, անգամ եթե նավթի գները նվազեն մեկ բարելի համար մինչև 20 դոլարի: Նրա խոսքերով` աշխարհը կարող է այլևս չտեսնել մեկ բարել նավթի համար 100 դոլարի գին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս