Բաժիններ՝

Ռուսաստանի կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ ամանորյա տևական արձակուրդներ. Պուտին

EuroNews հեռուստաալիքի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ կառավարությունը չի կարող իրեն թույլ տալ ամանորյա տևական արձակուրդներ: Պուտինն այդ մասին հայտարարել է նախարարների հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա նրանց շնորհավորել է 2015 թվականի կապակցությամբ:

Պուտինն ընդգծել է, որ դա չի նշանակում, թե ընդհանրապես չի կարելի հանգստանալ, սակայն պետք է վերահսկել իրավիճակը: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին հայտարարել է, որ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն ամանորյա տոների ժամանակ մոնիթորինգ կանցկացնի տնտեսական իրավիճակի շուրջ:

Պուտինը հայտարարել է, որ կառավարությունը մոտ հեռանկարում պետք է կենտրոնանա մասնավորապես ռուբլու փոխարժեքի պահպանման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031