Վրաստանի հանդեպ Ռուսաստանի գործողություններն ադեկվատ չեն. Գարիբաշվիլի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօրվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի հանդեպ Ռուսաստանի գործողություններն ադեկվատ չեն.
«Շատ բարդ իրավիճակ է, քանի որ չնայած Ռուսաստանի հանդեպ մեր կառուցողական քաղաքականությանը` ես կասեի, որ Ռուսաստանի ղեկավարության գործած քայլը շատ ոչ ադեկվատ էր: Ես նկատի ունեմ Աբխազիայի դե-ֆակտո կառավարության հետ ձևակերպված պայմանագիրը, ինչպես նաև հայտարարված պայմանագիրը, որը նրանք պլանավորում են ձևակերպել Ցխինվալիի դե-ֆակտո կառավարության հետ:
Դա շատ վատ ազդանշան է, որն օգտակար չի լինի երկկողմ հարաբերությունների համար: Այս երկու տարիներին մենք արեցինք ամեն ինչ` կարգավորելու համար մեր հարաբերություններն ու դրանք կառուցողական շրջանակներում ընդգրկելու համար: Մենք եղել և կլինենք առավելագույն կառուցողական:
Մենք վարում են պրագմատիկ ու կառուցողական քաղաքականություն, սակայն դրա հետ մեկտեղ մենք եղել և կլինենք սկզբունքային այնպիսի հարցերում, ինչպիսիք են մեր օկուպացված տարածքները: Մենք չենք պատրաստվում փոխզիջման գնալ մեր տարածքների հաշվին»: