ԵՏՄ-ին անդամակցելու հարցը չի գտնվում Ադրբեջանի օրակարգում. Մամեդյարով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոչ մի կերպ չեն կարող դառնալ սակարկման առարկա»:

Մամեդյարովը նման կերպ է պատասխանել Интерфакс գորածակալության այն հարցին, որ մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիմաց կանդամակցի ԵՏՄ-ին.

«Ինչ վերաբերում է նշված ինտեգրացիոն գործընթացներին, ապա Ադրբեջանը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր ինքնիշխան պետության որոշմանը: Ներկայումս իրականացվող Ադրբեջանի Հանրապետության անկախ քաղաքականությունը քաղաքական, տնտեսական ու առևտրային կապերի հարցում նախապատվությունը տալիս է երկկողմ ձևաչափին, ինչն իրեն ամբողջովին արդարացնում է փոխշահավետ համագործակցության տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ, շատ կարևոր է նաև երկրի ողջ հասարակության կարծիքը՝ կապված ինտեգրացիոն ինչ-ինչ գործընթացների հետ: Ադրբեջանը պաշտոնական դիմում չի ստացել վերոնշյալ կառույցին անդամակցելու մասին, և այդ հարցը չի գտնվում Ադրբեջանի օրակարգում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031